Տարածքներ և կարգավիճակ. Լավրովը թվարկել է ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորման կետերը (ՎԻԴԵՈ)

14.10.2020, 13:43
Տարածքներ և կարգավիճակ. Լավրովը թվարկել է ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորման կետերը. ՎԻԴԵՈ
Տարածքներ և կարգավիճակ. Լավրովը թվարկել է ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորման կետերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է, իսկ առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։

«Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա աստիճանական ազատումն է Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների` Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ, և մինչև որոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ։ Եվ նման սխեման, այն լավ հայտնի է, կարծում եմ, որ հիմա այս ողբերգական իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը` տեղում լուծմանն ու անվտանգության հարցերին զուգահեռ», – հայտարարել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ հուսալի կապ Հայաստանի հետ` ի նկատի ունենք երկու շրջան, Լաչինի միջանցքը, այսինքն` «հինգ–երկու» սխեման»` Լավրովը հայտարարել է, որ վերջին շրջանում քննարկվող բոլոր պայմանավորվածությունները և որոնք լրջորեն ընկալում են կողմերը, նախատեսել են առաջին փուլում հինգ շրջանների ազատում։ Երկրորդ փուլի համար թողնվում է երկու շրջանների հարցը, ինչպես նաև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։

«Կապաարգելափակվեին նաև բոլոր հաղորդակցությունները` տնտեսական կապերը, տրանսպորտային կապը և կտեղակայվեին խաղաղապահներ` որպես ռազմական գործողությունների չվերսկսման երաշխավոր։ Շարունակելով խաղաղապահների թեման` ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ «առաջին փուլում պետք է փոխանցվեն (Ադրբեջանին, խմբգր.) հինգ շրջանները, ըստ համանախագահների առաջարկի», – ասել է Լավրովը։

«Հիմա անգամ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները բավարար կլինեին։ Մենք կարծում ենք, որ ճիշտ կլիներ, եթե դա լինեին մեր ռազմական դիտորդները , սակայն վերջնական խոսքը կողմերինն է։ Եվ, անխոս, մենք ելնում ենք նրանից, որ և Երևանում, և Բաքվում ուշադրություն կդարձնեն մեր ռազմավարական հարաբերություններին, ռազմավարական գործընկերության հարաբերություններին», – ասել է նա։–0–