Ստեփանակերտը հերքում է. Ասկերանի շրջանում կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

03.07.2023, 13:41
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին
Ստեփանակերտը հերքում է. Ասկերանի շրջանում կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

«Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–