Ստեփանակերտում հնչած կրակոցների հետքերով. ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

11.01.2021, 13:51
Ստեփանակերտում հնչած կրակոցների հետքերով. ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել
Ստեփանակերտում հնչած կրակոցների հետքերով. ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել Ստեփանակերտում գիշերվա ընթացքում արձակված կրակոցների մասով։

Ինչպես նշվում է Արցախի ոստիկանության Facebook–յան էջում, ս.թ հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։

«ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։–0–