Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ջեռուցման հնարավորություն չկա . պատգամավորն ահազանգում է (ՎԻԴԵՈ)

14.03.2022, 13:28
Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ջեռուցման հնարավորություն չկա . պատգամավորն ահազանգում է. ՎԻԴԵՈ
Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ջեռուցման հնարավորություն չկա . պատգամավորն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ահազանգում է այն մասին, որ Արցախում իսկական հումանիտար աղետ է։

Загружается новость ... "Лево"

«Արցախի մանկական հիվանդանոցում կիրակի օրով 40-ից ավել երեխաներ կան և այստեղ ևս չկա որևէ պատշաճ ջեռուցման հնարավորություն: Հիվանդանոցը ևս գազի միջոցով էր ջեռուցվում, այստեղ էլ դեռ գազ չկա»,-ասել է Վարդևանյանն` ուղիղ եթեր դուրս գալով հիվանդանոցի բակից։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել է, որ Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը: Ադրբեջանական ԶՈւ-ն խոչընդոտներ է ստեղծում գազատարի վթարի վայրի հասանելիության և վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։ Արցախում դեռ գազ չկա:

Պատգամավորը հայտնեց, որ Արցախի գրեթե բոլոր հիվանդանոցներում ջեռուցման որևէ հնարավորություն չկա:

Վարդևանյանի խոսքով՝ հիվանդանոցների գործունեությունը նույնիսկ պատերազմական թեժ իրավիճակներումում չի կարող փաստացի թիրախ լինել:

«Ո՞նց կարելի է այն երկրի հետ, որը խափանել է հիվանդանոցների ջեռուցման համակարգը, պատկերացնել միակողմանի խաղաղություն: Սա մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների, պետության ու պետականության հանդեպ ծաղր է»,-նշում է Վարդևանյանը:

Նշենք, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը օրեր առաջ հայտնել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել է, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։–0–