436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Սատկացնել զուգարանում» և Շուշիի եկեղեցին. Ադրբեջանցի քաղաքագետը սկանդալ է առաջացրել ռուսական հաղորդման ժամանակ (ՎԻԴԵՈ)

12:40
09 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի քաղաքագետ, ՏԱՍՍ–ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապերի բաժնի ղեկավար Սաադատ Կադիրովան «Ռոսիա 24»–ի եթերում, խոսելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական ԶՈՒ–ի հարձակման մասին, մեջբերել է Վլադիմիր Պուտինի հայտնի արտահայտությունը. «Սատկացնել զուգարանում»։ ՌԴ նախագահն այս արտահայտությունը մի քանի տարի առաջ ասել է ահաբեկիչների հետ պայքարի համատեքստում։

Загружается новость ... "Лево"

«Հայկական կողմն ասում է, որ զինվորները մտել են եկեղեցի` աղոթելու։ Հիմա, որքանով հասկանում եմ, օգտագործվում է քրիստոնեության կրոնական թեման։ Դուք ինձ կներեք` կա Պուտինի հայտնի արտահայտությունը. «Սատկացնել զուգարանում»։ Ադրբեջանի համար նրանք օկուպանտներ են, և որտեղ էլ որ լինեն, նրանց պետք է հետապնդել», – հայտարարել է Կադիրովան։

Այս համեմատությունն առաջացրել է ինչպես հաղորդավար Վլադիմիր Սոպովյովի, այնպես էլ հաղորդման մնացած մասնակիցների վրդովմունքը, բացառությամբ ադրբեջանցի փորձագետի։

Արձագանքելով Կադիրովայի ռեպլիկին` Սոլովյովն ընդգծել է, որ անընդունելի է եկեղեցին համեմատել զուգարանի հետ ու նշել է, որ Շուշիում գտնվող մարդիկ օկուպանտներ չեն։

«Դուք ընդհանրապես հասկանու՞մ եք` ինչ եք ասում», – հարցրել է լրագրող, Մոսկվայի պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տերտյակովը։

«Հույս ունեմ, որ սա եթեր կհեռարձակվի», – հայտարարել է քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Դմիտրի Եֆստավևը։

Հաղորդման մասնակիցների վրդովմունքին աջակցել են նաև օգտատերերն իրենց մեկնաբանություններում։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶՈւ–ն երկու անգամ հարվածել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով եկեղեցու շենքը լրջորեն վնասվել է, վիրավորվել են երեք ռուս լրագրողներ, որոնցից մեկը` Յուրի Կոտյոնոկը, վիրահատվել է Արցախում, հիմա նրա վիճակը կայուն ծանր է։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով