Սարգսյանը մեկնաբանել է հողերի կորուստն Ապրիլյան պատերազմի ժամանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Facebook–ում «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն` Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով տեսանյութերի շարքում անդրադառնում է հանրության հուզող մի շարք հարցերին։
Նա մասնավորապես անդրադարձել է այն խոսակցություններին, որ իրեն մեղադրում էին նրանում, որ Ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք։
«Այո անկասկած սա հաղթանակ էր։ Հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ։ Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները», – ասել նա։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր։
«Բայց եկենք խոսենք 800 հեկտարի մասին։ Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե 800։ Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտար, այսինքն` 0,1%–ը». – ասել է Սարգսյանը։
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե ինչու Զինված ուժերին հրաման չի տվել վերադարձնել անվտանգության գոտու այդ հատվածը։«Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդ չափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին, և իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական», – հայտարարել է Սարգսյանը։–0–