ՌԴ պատգամավոր Միլոնովն Արցախում է, հանդիպել է նախագահի հետ
10:47
28 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն Արցախում է և հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«Հաճույքով հանդիպեցի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակը, հետպատերազմյան շրջանում հանրապետությունում վանքերի, վանական համայնքների և կյանքի պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը», – գրել է Միլոնովը Facebook–յան իր էջում։–0–
Փաշինյանն այսօր Արցախի նախագահի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ. ՎԻԴԵՈ