ՌԴ ՊՆ–ն Ստեփանակերտում ձևավորում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն

15.11.2020, 16:46
ՌԴ ՊՆ–ն Ստեփանակերտում ձևավորում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն
ՌԴ ՊՆ–ն Ստեփանակերտում ձևավորում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում ձևավորել Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ Այս մասին կիրակի հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից։

Загружается новость ... "Лево"

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Կ. Շոյգուի հրամանագրով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման լրացուցիչ միջոցների մասին» հրամանագրի իրականացման շրջանակում, ՌԴ Պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում ձևավորել Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն», – հայտնել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումն ամբողջ ծավալով կավարտվի մինչև 2020թ.–ի նոյեմբերի 20–ը։ Նշված ամսաթվից կենտրոնը կսկսի կատարել ստանձնած համալիր բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են հումանիտար արձագանքմանը», – նշել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից։–0–