430.54
7.67
408.56
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՔԿ–ն որպես մեղադրյալ է ներգրավել սիրիացի ևս 3 վարձկանի, նրանք հետախուզվում են

20:16
06 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին:

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:47
23 Հունիսի 2022
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (ՎԻԴԵՈ)
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ՎԻԴԵՈ
17:17
20 Հունիսի 2022
Բաբայան. եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
Բաբայանը հայտարարել է, որ եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
13:21
20 Հունիսի 2022
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
19:42
18 Հունիսի 2022
Արցախցի կինը թանկարժեք օծանելիքի, պայուսակի, Iphone 11–ի և գումարի դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը (ՎԻԴԵՈ)
Արցախցի կինը թանկարժեք օծանելիքի, պայուսակի, Iphone 11–ի և գումարի դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը. ՎԻԴԵՈ
11:13
17 Հունիսի 2022
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ. Միրզոյանը`ԵԱՀԿ ԽՎ նախագահին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
15:57
15 Հունիսի 2022
Փաշինյան. բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս
Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս
14:32
15 Հունիսի 2022
Լավրովն Ադրբեջանում կքննարկի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը
Լավրովն Ադրբեջանում կքննարկի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը
11:53
14 Հունիսի 2022
Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ
21:09
13 Հունիսի 2022
Արցախում ինտենսիվ կարկուտ է տեղացել, կարկոտի շերտը հասել է 2սմ-ի
Արցախում ինտենսիվ կարկուտ է տեղացել, կարկոտի շերտը հասել է 2սմ-ի
19:47
09 Հունիսի 2022
Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն (ՖՈՏՈ)
Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն. ՖՈՏՈ
16:00
09 Հունիսի 2022
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
23:11
06 Հունիսի 2022
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման