ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը:
Загружается новость ... "Лево"
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովն ընդգծել է, որ քննարկվել է նաև իրադրությունը՝ կապված ԼՂ-ում հակամարտության սրման հետ:
«Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»,- ասել է նա:–0–