416.73
4.22
388.6
+17
Եղանակը Երևանում
Հայ

Պուտին. ԼՂ հակամարտությունը չունի պարզ լուծումներ, պետք է դադարեցնել ռազմական գործողություններն ու գտնել շահերի հավասարակշռություն (ՎԻԴԵՈ)

18:36
29 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ Կապիտալի ներդրումային համաժողովի ժամանակ։

«Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը։ Այստեղ չկան պարզ լուծումներ, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված։ Մենք սկզբում ելնում էինք այն մտքից, որ պետք է խոսել Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին` Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ և այլն», – հայտարարել է Պուտինը։

Նա տեղեկացրել է, որ երկարաժամկետ կարգավորումը կայանում է նրանում, որպեսզի գտնվի շահերի հավասարակշռություն, որը կբավարարեր երկու կողմերին` ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդներին։

«Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, սակայն միաժամանակ ստեղծվեն նաև հնարավորություններ արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար` ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակմամբ և զարգացմամբ, որոնք կլինեին ինչպես Արդբեջանի, այնպես էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման հիմքում, չէ՞ որ մարդիկ այնտեղ (Ղարաբաղում, խմբգր.) բավականին համեստ են ապրում։ Եվ հնարավորություն ընձեռվեր այդ թվում բանավեճի մեր այսօրվա մասնակիցներից շատերին մասնակցել այդ տարածքների զարգացմանը, կատարել ներդրումներ, իսկ այնտեղ շատ ոլորտներ կան ներդրումների համար», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ երկու երկրներում բնակվող մարդիկ շատ տաղանդավոր են, իսկ հակամարտությունը, որը տևում է արդեն երեք տասնամյակ, հնարավորություն չի տալիս հակամարտող երկու կողմերի արդյունավետ զարգացման համար։

«Սակայն առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկանց մահը, պետք է նստել բանակցությունների սեղանին, և առաջարկների հիման վրա, որոնք ձևակերպվել են Մինսկի խմբի, համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից, այդ Մինսկի խմբի մյուս մասնակիցների մասնակցությամբ, իսկ այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում` Թուրքիան և մի շարք եվրոպական երկրներ, այդ համատեղ աշխատանքի հիման վրա գտնել փոխզիջում և շահերի հավասարակշռություն։ Դա կարելի է անել», – հայտարարել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ հակամարտությունը սկսվել է էթնիկ բախումներից. սկզբում Սումգայիթում` Ադրբեջանում, հետո` հենց Լեռնային Ղարաբաղում, և Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը որևէ գործուն միջոց չի ձեռնարկել` մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։

«Հայերը զենք վերցրեցին, և իրենք դա արեցին։ Լավ արեցին, վատ արեցին, սակայն նրանց գործողությունների սկզբնական նախադրյալը դարձան էթնիկ հողի վրա տեղի ունեցած այդ բացասական իրադարձությունները։ Դա ինչի՞ հանգեցրեց։ Նրան, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս յոթ շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ», – ասել է ՌԴ նախագահը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:50
23 Ապրիլի 2024
Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար, Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի, ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
21:15
19 Ապրիլի 2024
Շուշիիում «Կանաչ ժամ» հայկական եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում է․ Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին․ ՖՈՏՈ
10:26
19 Ապրիլի 2024
Ադրբեջանը քանդել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի «Կանաչ ժամ» եկեղեցին․ ՖՈՏՈ
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում