412.76
4.77
386.62
+9
Եղանակը Երևանում
Հայ

Պատերազմի արձագանքը. Արցախի Չարեքտար համայնքի երեխաները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, ադրբեջանցիները հափշտակում են անասուններին (ՖՈՏՈ)

13:53
24 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, հաղորդում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։

«Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ», - նշել է Ստեփանյանը։

Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։

«Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են», - նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։
Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։

Ստեփանյանը կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն է հրավիրել բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:01
31 Մայիսի 2023
«Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին». Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ դա է պատճառը, որ մենք հիմա ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, նոր ենթատեքստեր ենք վեր հանում
12:07
31 Մայիսի 2023
Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում «համաներման» մասին. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտարարել են, որ ողջունում են Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում «համաներման» մասին
23:38
30 Մայիսի 2023
Արցախում խիստ հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով
Արցախում հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով
23:13
30 Մայիսի 2023
Հրապարակվել է Ադրբեջանի ականանետային կրակի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը. ՎԻԴԵՈ
13:29
30 Մայիսի 2023
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել` կիրառելով ականանետ
Ադրբեջանն Արցախում ականանետ է կիրառել
10:56
29 Մայիսի 2023
Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի կապակցությամբ. ՎԻԴԵՈ
18:40
26 Մայիսի 2023
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
14:46
25 Մայիսի 2023
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
12:09
24 Մայիսի 2023
Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները. ԱՀ նախագահն ուղերձ է հղել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին երեկոյան ուղերձ է հղել՝ հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. ՎԻԴԵՈ
14:02
23 Մայիսի 2023
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
00:43
23 Մայիսի 2023
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը