Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կտրամադրի ռազմական օգնություն
04.10.2020,
20:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կտրամադրի ռազմական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուսական բանակի օգնության հնարավորությունը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի Հայաստանին`վարչապետն ասել է, որ Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան։
«Մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար», – պարզաբանել է վարչապետ Փաշինյանը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։
«Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի», – հայտարարել է Փաշինյանը։–0–