Փաշինյանը՝ ԼՂ շուրջ հայտարարության նրբությունների մասին. «տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև ՀՀ-ի կերպարը» (ՎԻԴԵՈ)
27.11.2020,
15:17
Փաշինյանը՝ ԼՂ շուրջ հայտարարության նրբությունների մասին. «տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև ՀՀ-ի կերպարը». ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին հայտնել է, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, և «մենք անպայմանորեն կգտնենք լուծումներ»:
Загружается новость ... "Лево"
«Բայց նաեւ այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Հայաստանի կերպարը»,- հայտնել է Փաշինյանը իր տեսաուղերձ ընթացքում:
Ընդ որում վարչապետ վստահեցրել է, որ իշխանությունները ժողովրդի հետ և ժողովրդի առջև ազնիվ է:
«Բայց չի նշանակում, որ մենք անթերի ենք: Սա չի նշանակում, որ մենք ճիշտ ենք ամեն ինչի մեջ, սա չի նշանակում, որ մենք չենք սխալվել ու չենք սխալվելու: Բայց մենք ամեն ինչ մեջ ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Ու մենք կհաղթահարենք այս փորձությունը, միասին կհաղթահարենք: Իմ խոնարհումը մեր բոլոր նահատակների ու նրանց ընտանիքների անդամների առաջ»,- հայտնել է Փաշինյանը: -0-