Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը
05.10.2020,
23:08
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Շարունակվել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինված դիմակայության սրացման քննարկումը, որը ստացել է մասշտաբային բնույթ և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերից, այդ թվում` զոհերի խաղաղ բնակչության շրջանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը։–0–