ՊՆ–ն տեղեկություններ է հայտնել գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյայի առողջական վիճակի մասին

13.11.2020, 18:26
ՊՆ–ն տեղեկություններ է հայտնել Ջալալ Հարությունյայի առողջական վիճակի մասին
ՊՆ–ն տեղեկություններ է հայտնել գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյայի առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկություններ է հայտնել գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյայի առողջական վիճակի մասին։

«Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում», – գրել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում:

Հոկտեմբերի 27–ին հայտնի է դարձել, որ Արցախի նախագահը որոշել է Ջալալ Հարությունյանին ազատել Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա վիրավորվել է Արցախի դիրքերից մեկում։ Նոյեմբերի 2–ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը կայուն ծանր է։–0–