Մնացականյանը մեղադրել է Բաքվին Արցախում հումանիտար զինադադարը տապալելու մեջ

18.10.2020, 17:25
Մնացականյանը մեղադրել է Բաքվին Արցախում հումանիտար զինադադարը տապալելու մեջ
Մնացականյանը մեղադրել է Բաքվին Արցախում հումանիտար զինադադարը տապալելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեղադրել է պաշտոնական Բաքվին Արցախում հումանիտար զինադադարը տապալելու մեջ։ 

Загружается новость ... "Лево"

«Հումանիտար զինադադարը համաձայնեցվել էր այսօր կեսգիշերից։ Առավոտյան 7։20–ից Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական օպերացիա։ Սեփական պարտավորությունների չկատարումը կրկին ցուցադրում է Բաքվի կոռուպցիոն ռեժիմի անազնիվ մեթոդները», – գրել է Մնացականյանը Twitter–ի իր էջում։

Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: 

Սակայն և գիշերը (զինադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի րոպե անց), և կիրակի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են զինադադարը հյուսիսային և հարավային ուղղություններով։ Արցախի ՊՆ–ի տվյալներով, հակառակորդը կիրառում է հրետանի, հրաձգային զինատեսակներ, հրթիռներ և ԱԹՍ–ներ։

Ստեփանակերտում հայտարարել են, որ ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։–0–