+28
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև օգոստոսի 25-ը հայկական կողմը կունենա այլընտրանք Լաչինի միջանցքին. Արցախի տարածքային կառավարման նախարար (ՎԻԴԵՈ)

12:36
07 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մինչև օգոստոսի 25-ը հայկական կողմը երթևեկելի ճանապարհ կունենա, որը կդառնա այլընտրանքային Լաչինի միջանցքին: Այս մասին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Եթե ռուսական զորախումբը տեղափոխվում է, և ադրբեջանցիները հստակ ասում են, որ գալու են և զբաղեցնելու են բնակավայրերը, բնականաբար, պետության պարտականությունն է հոգալ այդ քաղաքացիների մասին», - ասել է Խանումյանը:

Նրա խոսքով, միջանցքի այլընտրանքային շինարարությունը հայկական կողմը սկսել է օրերս: Հին Շեն, Մեծ Շեն, Կանաչ Թալա ճանապարհահատվածը պատրաստ է: Սահմանից դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց հատվածը դեռևս պատրաստ չէ: Օգոստոսի 1-ին նոր տենդեր է եղել Հայաստանում, որի արդյունքում երեք ընկերություններ կսկսեն իրենց հատվածների կառուցումը։

«Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղով՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով, ժամանակավորապես կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն», - ասել է նախարարը:

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ նախարարը ուրբաթ հանդիպել է Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչների հետ, քննարկվել են վերաբնակեցման հարցերը:

Նրա խոսքով, Լաչինի միջանցքին յլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները, բայց դրանց մեծ մասն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով:
Խանումյանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ անձնակազմի գործուն մասնակցությունն այս ամենը կարգավորելու համար:

Օգոստոսի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ Բերձորի (Լաչինի, որով անցնում է Արցախը Հայաստանին կապող միջանցքը, խմբգր.) այլընտրանքային ճանապարհի շինարարությունը կավարտվի գարնանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:15
28 Սեպտեմբերի 2022
Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է. Քոչարյանն` արցախյան հարցում ռիսկերի մասին
Քոչարյանը հայտարարեց, որ Արցախի հարցում իշխանության կողմից որևէ քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար
22:55
19 Սեպտեմբերի 2022
Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ (ՎԻԴԵՈ)
Արայիկ Հարությունյանի խոսքով, Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. ՎԻԴԵՈ
13:17
12 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ. ՖՈՏՈ
11:54
12 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
13:22
08 Սեպտեմբերի 2022
Արցախի նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը
Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին
10:47
08 Սեպտեմբերի 2022
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
16:03
07 Սեպտեմբերի 2022
Պուտին. ամենազգայուն հարցերից մեկը Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված մթնոլորտն է
Պուտինը չորեքշաբթի Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք մշտական կապի մեջ են Ղարաբաղի թեմայով
10:54
02 Սեպտեմբերի 2022
Հայաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. Փաշինյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31–ամյակի առիթով
15:26
31 Օգոստոսի 2022
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
12:15
30 Օգոստոսի 2022
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում
15:06
29 Օգոստոսի 2022
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով. Արցախի ԱԽ
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով