Մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին. ՔՊ-ական պատգամավորն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
25.03.2022,
18:43
Մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին. ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանել է Արցախում տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանել է Արցախում գրանցված իրավիճակի սրացումը՝ առաջարկելով հարցեր ուղղե ռուս խաղաղապահներին:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - ասաց Աղաջանյանն այսօր ճեպազրույցի ժամանակ:
Նա նշեց, որ ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։
«Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասաց Աղաջանյանը։
«Թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։ Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - ասաց Աղաջանյանը:
Արցախում գրանցված լարվածության մասին
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Այսօր կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:-0-
Загружается новость ... "Лево"