«Մենք պատրաստ ենք խաղաղ գործընթացի վերսկսման Ղարաբաղի հարցով». Փաշինյան

09.10.2020, 14:41
Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը Ղարաբաղի հարցով
«Մենք պատրաստ ենք խաղաղ գործընթացի վերսկսման Ղարաբաղի հարցով». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը Ղարաբաղի հարցով, ուրբաթ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Երևանում ԵՏՄ Միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին։

Загружается новость ... "Лево"

Այսօր Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները, որոնց մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

«Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղ գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ու արտգործնախարարների կողմից վերջին մի քանի օրն արված հայտարարություններին», – ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նիստի մասնակիցներին է ներկայացրել Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն` ընդգծելով, որ Հայաստանի համար այն ճակատագրական թեմա է։–0–