Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (ՖՈՏՈ)

02.12.2020, 14:49
Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (ՖՈՏՈ)
Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանին նշանակել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնում։

Այս մասին Հարությունյանը հայտնել է Facebook–յան իր էջում

«Այսօր ստորագրած հրամանագրերիս համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել է այդ պաշտոնին», – նշել է Հարությունյանը։

Загружается новость ... "Лево"

Արցախի նախագահը նաև հայտնել է, որ Միքայել Վիրաբյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր արհեստավարժություն, բայց ստեղծված պայմաններում նպատակահարմար է գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները, քանի որ ակնկալում է, որ ավելի արդյունավետ լուծումներ կգտնեն երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու համար:

«Իսկ այսօր կայացած հանդիպման ժամանակ ես նաև իմ անկեղծ շնորհակալությունն եմ փոխանցել տիկին Թանդիլյանին՝ ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական այս ծանր ժամակաշրջանում աշխատանքի առաջարկն ընդունելու համար», – ընդգծել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Նա «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էր։ Թանդիլյանը օգոստոսին հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատն առողջական խնդիրների պատճառով։–0–