ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկմանը, եթե իրավիճակը չբարելավվի։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱԽ–ում նախագահության արդյունքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին և զբաղվել դրանով։ Ինչ ձևաչափով, մենք կորոշենք», – ասել է Նեբենզյան` պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, Անվտանգության խորհուրդը նախատեսու՞մ է անցկացնել բաց նիստ այս թեմայով։–0–