Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի

09.06.2022, 16:00
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուս զինվորականներն իրենց առաջնահերթություններից են համարում Ղարաբաղի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտի 24-ին ադրբեջանական զորքերը ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ, գրավել Քարագլուխ լեռան մի մասը և շարունակում են գտնվել այնտեղ։ 400-ից ավելի փառուխցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

«Իրավիճակի դեէսկալացիայի առումով արդեն կան որոշակի արդյունքներ: Եվ մենք գիտակցում ենք, որ սահմանազատման ուղղությամբ արդեն իսկ սկսված առարկայական աշխատանքի շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն և անպայման կլուծվեն», - հայտարարեց Լավրովը:-0-