Լավրովը Ղարաբաղի հետ կապված անհապաղ հարցեր է քննարկել Մնացականյանի և Բայրամովի հետ առանձին հանդիպումների ընթացքում

21.10.2020, 15:21

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում հոկտեմբերի 20–ին և 21–ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքը, որպես շարունակություն վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային շփումների` Մոսկվայում հոկտեմբերի 20–ին և 21–ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհապաղ հարցեր, որոնք կապված են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։–0–