Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունների իրականացումը

23.06.2021, 14:25
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունների իրականացումը
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հեռախոսով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի 2020թ.–ի նոյեմբերի 9–ին և 2021թ.–ի հունվարի 11–ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, որոնք մասնավորապես վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծմանը։ Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ Եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանային հետկոնֆլիկտային զարգացման գործում», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։–0–