««Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից». թուրքագետը հայտնում է, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
17.03.2021,
16:41
««Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից». թուրքագետը հայտնում է, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին։
Загружается новость ... "Лево"
«Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ», – գրել է նա Facebook–յան իր էջում` հրապարակելով Հովհաննես Նազարեթյանի ֆոտոկոլաժը։
Կանաչ ժամը գտնվում է Շուշիի կենտրոնում։ Եկեղեցու գմբեթները երևում են քաղաքի գրեթե բոլոր ծայրերից։ Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրությունը։ Պատերի մեջ ագուցված են նաև նախկին եկեղեցու արձանագրությունները։–0–