Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտնի է նոր նախարարի անունը

24.02.2020, 15:29
Կարեն Աբրահամյանն ազատվեց ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտնի է նոր նախարարի անունը
Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտնի է նոր նախարարի անունը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–