Ժամկետային զինծառայողը դրսևորել է բացարձակ հերոսություն․ հակառակորդին մոլորության մեջ է գցել, դիրքը հետ վերցրել. Հովհաննիսյանը` զինվորական սխրանքների մասին
03.10.2020,
01:08
Ժամկետային զինծառայողը դրսևորել է բացարձակ հերոսություն․ հակառակորդին մոլորության մեջ է գցել, դիրքը հետ վերցրել. Հովհաննիսյանը` զինվորական սխրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է զինվորական սխրանքների պատմություններ։
Նրա խոսքով, մեր մարտական ոգին շատ բարձր է։
«Երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է», – ասաց նա Առաջին ալիքի հատուկ թողարկման ժամանակ:
Հովհաննիսյանը պատմեց մարտական գործողություններում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների մասին։
«Մռովի լեռնաշղթայի հատվածում սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն, մեծ հնարամտություն, մարտավարական գրագիտություն: Ըստ անհրաժեշտության, երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է՝ հասկանալով, որ չի կարող պահել գերակայող ուժերի ազդեցության տակ, հակառակորդին մոլորության մեջ է գցել, սպասել է հարմար պահի, նորից գրոհել է ու դիրքը հետ վերցրել», – պատմեց Հովհաննիսյանը:
Նա նաև պատմեց, որ մի հայտնի դիրք ունենք, որտեղ կա սպա, որը շարքային զինվոր է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր նա սպա է, վաշտի հրամանատար է։ Բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ, մի միլիմետր չի նահանջել, երբ պետք է եղել խուսավարել է` հակառակորդին պատճառելով մեծ վնասներ, թույլ չտալով հակառակորդին իրեն շրջապատել։
«Ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ՝ մասամբ բացառություններով»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ Ստեփանակերտին խփելը, կարելի է ասել, անզորության ճիգեր են Ադրբեջանի կողմից:–0–
Загружается новость ... "Лево"