Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից

11.02.2021, 12:03
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիիա/. Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց  մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները,  ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև   վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն  ազատվում են դրանք  վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից: 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանին:

«Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև   պատերազմական գործողությունների հետևանքով՝  ավտոմեքենայի վնասված  պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու  դեպքում՝  եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն  է ներկայացնում  վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա և վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման», – նշել է Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը:–0–