438.03
4.45
404.16
-1
Եղանակը Երևանում
Հայ

Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)

20:05
21 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ներում և սոցցանցերում մեծ արձագանք է ստացել նախօրեին ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Շուշիի բնակչության 90%–ն ադրբեջանցիներ էին։

Загружается новость ... "Лево"

Նախօրեին ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 և ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք, որ հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ և քաղաքագետ Հրանտ Միքայելյանը հերքել է վարչապետի հայտարարությունները` ներկայացնելով փաստեր։

«Երեկ Փաշինյանը պայթեցրեց հերթական ինֆորմացիոն ռումբը` հայտարարելով, որ Շուշիում եղել է 90% ադրբեջանական բնակչություն, այնպես որ ադրբեջանցիների վերադարձի դեպքում քաղաքը կդառնար ադրբեջանական», – գրել է Միքայելյանը Facebook–յան իր էջում։

Իրականում, ընդգծել է փորձագետը, պատմականորեն Շուշին եղել է երկհամայնքային քաղաք` հայերի գերակայությամբ։

«Ավելի քան 90% ադրբեջանական բնակչություն Շուշի քաղաքում ապրել է երկու անգամ` երկուսն էլ հայկական ջարդերից հետո` 1920 և 1988թթ.–ին։ Ինչու՞ է Փաշինյանը հղում անում հենց այդ ժամանակաշրջանին։ Եթե անգամ նայենք խորհրդային ժամանակաշրջանին, երբ ժողովրդագրությունը հիմնականում ձևավորվում էր 1920թ.–ի հայկական ջարդերի արդյունքներով, ապա քաղաքում հայկական բնակչություն կար, չնայած մշտապես կրճատվում էր», – նշել է Միքայելյանը։

Նա նաև ընդգծել է, որ բոլոր տեղացի ադրբեջանցիների և իրենց ժառանգների վերադարձի դեպքում անգամ` մոտ 10 հազար մարդ, քաղաքը չէր դառնա 90%–ով ադրբեջանական, չնայած ադրբեջանցիները կգերակայեին և կկազմեին 70.4%։

«Թերևս դա չէր կարող տեղի ունենալ վայրկենաբար, փախստականների վերադարձի համար անհրաժեշտ է կառուցել նոր բնակարանային ֆոնդ», – փաստում է տնտեսագետը։

Նրա խոսքով, հասկանալի է, թե ինչու պետք է հորինել նման բան, որպեսզի հետին թվով արդարացնել Շուշիի կորուստն ու հենց դրանից հետո Արցախի կապիտուլյացիայի ստորագրումը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ