416.07
6.39
395.2
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ (ՎԻԴԵՈ)

22:55
19 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, և դա մերօրյա գլխավոր մարտահրավերն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասել է սեպտեմբերի 19-ին տեսաուղերձի միջոցով:

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունությամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայով ու նորանոր սպառնալիքներով, 44-օրյա պատերազմի անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով, ներքաղաքական ու ներազգային պառակտման աճող տեմպով ու բազմաթիվ այլ մարտահրավերներով:

«Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով»,- շեշտել է Արցախի նախագահը՝ խորին վշտակցություն հայտնելով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված բոլոր հայորդիների ընտանիքներին:

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ Հարությունյանը համոզված է, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա:

«Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը: Իշխանությունները, այո, միշտ էլ առաջնահերթ պատասխանատուն են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը: Մեր միջազգային գործընկերներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան, սակայն մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված»,-հավաստիացրել է Արայիկ Հարությունյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
03 Դեկտեմբերի 2022
Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է
Այսօր հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
15:15
03 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
15:01
30 Նոյեմբերի 2022
Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա. Բաբայան
Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա
13:27
29 Նոյեմբերի 2022
Արցախում երկու տարում 132 անձ ենթարկվել է սպանության փորձի Ադրբեջանի կողմից. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի ԶՈւ-ի ահաբեկչական գործողությունների մասին
Արցախի ՄԻՊ-ի դիտարկումներով, Ադրբեջանի ԶՈւ-ի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված  Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում
19:30
28 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել, վիրավորվել է 2 զինծառայող
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել, վիրավորվել է 2 զինծառայող
20:00
25 Նոյեմբերի 2022
Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը
14:58
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ Արցախի երկու բնակավայրում
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ Արցախի երկու բնակավայրում
15:12
23 Նոյեմբերի 2022
Ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. ԱՀ պետնախարար
Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը
12:26
23 Նոյեմբերի 2022
Արցախի նախագահն ազատել է պաշտոնից 9 նախարարների
Արցախում նախագահը 9 նախարարի ազատել է պաշտոններից
18:44
18 Նոյեմբերի 2022
Արցախում Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ (ՖՈՏՈ)
Արցախում Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ՖՈՏՈ
19:08
09 Նոյեմբերի 2022
Բաբայան. Շուշիում Ալիևի հայտարարույունները հայ ժողովրդի ցեղասպան քաղաքականության կոչ են
Բաբայանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը