Հայաստանն ունի ապացույցներ, որ Արցախում կիրառվել են թուրքական F-16-եր. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
30.09.2020,
15:05
ՊՆ–ից հայտնում են, որ Հայաստանն ունի ապացույցներ, որ Արցախում կիրառվել են թուրքական F-16-եր. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հավաքել է ապացույցներ այն մասին, որ Արցախում կիրառվել են թուրքական F-16–եր, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Նախ սկսենք նրանից, որ F-16–ի թեման բարձրացվել է դեռ օգոստոսի 13–ին, երբ զորավարժություններն ավարտվեցին Ադրբեջանում (թուրք–ադրբեջանական զորավարժությունները), և այդ կործանիչները չհանվեցին Ադրբեջանից` մնալով ադրբեջանական օդանավակայաններում, այս մասին ՊՆ–ն հարցը բարձրացրել է համապատասխան մարմիններին», – ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ծիծաղելի հայտարարությանը, թե իբր իրենց ռազմաօդային ուժերում չկա F-16, ապա Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը շատ լավ գիտի, թե ադրբեջանական ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան։
«Եվ լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել, ինչպես հարկն է, դրա համար F-16–երն այնտեղ են։ Լավ գիտենք, որ F-16–երի հետ իրենք վաղուց աշխատում են զորավարժություններում։ Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում` ռազմատեխնիկական հետախուզական միջոցների։ Եվ բոլոր նրանց, ովքեր հերքում են ու փորձում են լուրջ չվերաբերվել պաշտոնական մեր տեղեկություններին, սպասվում են համապատասխան անակնկալներ` ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով», – ասաց Հովհաննիսյանը։
Նա հայտարարեց, որ ռազմական գործողություններից առաջ ադրբեջանցիները կատարել են հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ։
«Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ` Bayraktar և այլ տեսակի ԱԹՍ–ները, որոնք համադրելի չեն ՄիԳ–29–ի և ՍՈՒ–25–ի հետ։ Այսինքն, օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործվել, և հետևաբար պետք էր F–16–ը, որպեսզի կարողանա այս համադրումը իրականացնել։ Ավելին ասեմ, մենք շատ լավ հասկանում ենք, այդքան փորձ ունենք, որ F–16–ը օդում է, աշխատում է, Bayraktar–ին է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում, պորտերով գիտենք, համարներով գիտենք, և ինչպես են փոխհամագործակցված աշխատում իրար հետ», – ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ F–16–ը միայն կարող էր, թեկուզ գտնվելով 60 կմ հեռավորության վրա, համապատասխան բարձրության վրա տեսնել ՍՈւ–25–ին։
«Շատ լավ գիտենք, որ իրենց սպառազինության մեջ եղած AIM-120, AMRAAM հրթիռներն ի վիճակի են խոցել մինչև 90–100 կմ հեռավորության վրա թիրախ։ Եվ միայն դրանք են ի վիճակի։ ՄիԳ–29–ի վրա տեղակայված հրթիռներն (ադրբեջանական ՄիԳ–29–ի, խմբգր.) ի վիճակի չէին այդ տեղանքում, այդ պայմաններում, այդ հեռավորության վրա խոցել ՍՈւ–25–ին», – պարզաբանեց Հովհաննիսյանը։–0–
Загружается новость ... "Лево"