Հակառակորդը Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում է հրկիզող հրթիռներ. ԱՀ ԱԻՊԾ

02.11.2020, 20:40
Հակառակորդը Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում է հրկիզող հրթիռներ՝ փորձելով վնաս պատճառել նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին
Հակառակորդը Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում է հրկիզող հրթիռներ. ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։

«Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-