Հադրութում հայ տղամարդկանց գնդակահարած ադրբեջանցի հատուկջոկատայինը ոչնչացվել է. ՀՀ–ում ապացույցներ են գտել
22.10.2020,
01:15
Հադրութում հայ տղամարդկանց գնդակահարած ադրբեջանցի հատուկջոկատայինը ոչնչացվել է. ՀՀ–ում ապացույցներ են գտել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում հրապարակել է RazmInfo մասնագիտացված պորտալի նյութը։
«Razm.Info-ի մշտադիտարկման արդյունքը», – գրել է նա։
Հոկտեմբերի 15–ին համացանցում հայտնվեց, մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գերի վերցնում երկու հայ տղամարդկանց, կոպիտ են վարվում նրանց հետ, ինչից հետո նրանց վրա են փաթաթում հայկական դրոշերն ու ավտոմատով կրակահերթեր արձակում նրանց ուղղությամբ։
«Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային», – նշվում է RazmInfo–ի հրապարակման մեջ:
Նախ՝ տեսանյութում հստակ երևում է ադրբեջանցի հատուկջոկատայիններից մեկի համազգեստը և ռազմական հանդերձանքը: Հենց այս քողարկանախշերն ու հանդերձանքն է կրում Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայինների խմբերից մեկը:
Համամատության համար պորտալը ներկայացրել է ՌԾՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների լուսանկարն ու Հադրութի ոճրագործների տեսանյութում երևացող զինծառայողներին. նրանք կրում են նույն քողարկանախշով հանդերձանք:
«Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքում մենք ֆիքսել էինք ՌԾՈւ համազգեստով հատուկջոկատայինների՝ դեպի մարտական գործողությունների վայրեր տեղափոխման դրվագ: Տեսանյութում զինծառայողներն այն նույն համազգեստով են, որը կրում էր Հադրութի ոճրագործներրից մեկը: Տեսանյութը, ամենայն հավանականությամբ արվել էր Ֆիզուլիի շրջանի հատվածում, ինչը բավական մոտ է Հադրութին: Ավելին՝ ՌԾՈւ հանդերձանքով հատուկջոկատայինների տեղափոխման տեսանյութում երևացող զինծառայողներից մեկը բացի այն, որ կրում է նույն համազգեստը, նաև ֆիզիկական կառուցվածքով ու դիմագծերով բավական նման է ոճրագործներից մեկին», – նշում են հրապարակման հեղինակները` համեմատության համար հրապարակելով երկու տեսանյութերից առանձին կադրերը։
«Ավելի ուշ պարզեցինք, որ երկրորդ տեսանյութում երևացողը հատուկջոկատային, ենթասպա, 2016թ. ապրիլյան պատերազմին մասնակցած Ալաքբերով Նաիգ Ֆաիգ օղլուն է (Naiq Faiq oğlu Ələkbərov)։ Մինչ փորձում էինք վերլուծել Հադրութի ոճրագործների մասին այս բոլոր տվյալները, պարզեցինք, որ Հադրութի ոճրագործներից մեկին բավական նման Ալաքբերով Նաիգն արդեն ոչնչացվել է», – նշվում է RazmInfo–ի հրապարակման մեջ։–0–