ՀՐԱՏԱՊ. Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար

04.11.2022, 12:33
Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
ՀՐԱՏԱՊ. Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին նշանակեց
Արցախի պետական նախարար։

Հարությունյանն այսօր նաև հրաման է ստորագրել, որով Արտակ Բեգլարյանին ազատել է պետական նախարարի պաշտոնից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Արցախի նախագահն առաջարկել էր Ռուբեն Վարդանյանին ստանձնել պետական նախարարի պաշտոնը։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ հայտնի ձեռներեց ու բարերար Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից ու տեղափոխվում է Արցախ։–0–