ՀՀ վարչապետ. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օրակարգի հարց է

04.10.2020, 00:29
Փաշինյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը
ՀՀ վարչապետ. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օրակարգի հարց է
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օրակարգի հարց է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Загружается новость ... "Лево"

«Այդպիսի օրակարգ նույնպես կա: Դա օրակարգի հարց է, և որոշում կկայացվի կամ չի կայացվի, կախված բազմաթիվ գործոններից», – ասել է նա։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը քննարկում է նաև Լեռնային Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորությունը։

«Այդ դաշինքը դե ֆակտո գոյություն ունի։ Մենք ասել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք այս դրույթը մեր օրակարգում ունենալով», – ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով, շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրականություն է առաջացրել։

«Մի քանի տարի ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան, և մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում», – նշել է Նիկոլ Փաշինյանը։–0–