ՀՀ նախագահ. ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Մոսկվայում ակնկալվող եռակողմ հանդիպումը տեղի չի ունեցել
22.10.2020,
00:55
ՀՀ նախագահ. ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Մոսկվայում ակնկալվող եռակողմ հանդիպումը տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բրյուսելում ելույթ ունենալով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Մոսկվայում ակնկալվող եռակողմ հանդիպումը տեղի չի ունեցել։
«Ցավոք, մոտ 10 օրը առաջ և անգամ այսօր մեր արտգործնախարարը Մոսկվայում էր` ակնկալելով հանդիպում ադրբեջանցի գործընկերոջ հետ, սակայն այդ եռակողմ հանդիպումը տեղի չի ունեցել։ Եվ մենք տեսնում ենք, որ պատերազմը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ», – ասել է Սարգսյանը չորեքշաբթի ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում։
Նրա խոսքով, Երևանում ուրախ են, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։
«Գնահատում եմ բոլոր երեք համանախագահների և այս երեք երկրների նախագահների աշխատանքը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Լավրովի ջանքերը», – ասել է ՀՀ նախագահը։
«Համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն ամբողջությամբ անընդունելի են», – ընդգծել է Սարգսյանը` դիմելով Ստոլտենբերգին։
Մոսկվայում հոկտեմբերի 20–ին և 21–ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհապաղ հարցեր, որոնք կապված են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։
ՀՀ ԱԳՆ–ի հաղորդմամբ, Մնացականյանը Լավրովին ասել է, որ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։
Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:–0–

Загружается новость ... "Лево"