ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է կրակի դադարեցման պայմանի մասին Ալիևի հայտարարությունը

24.10.2020, 22:40
ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է կրակի դադարեցման պայմանի մասին Ալիևի հայտարարությունը
ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է կրակի դադարեցման պայմանի մասին Ալիևի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական հարթակում ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մի պայմանով, որ «հայկական կողմը կդադարեցնի կրակը»։

«Որևէ զարմանալու բան ես չեմ տեսնում, հերթական անգամ սլաքներն ուղղել մեր ուղղությամբ», – հայտարարել է Հովհաննիսյանը։–0–