Ֆրանսիայի հետ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ–ում պետք է փոխվի կառավարությունը. Բեքարյանը` Արցախի ճանաչման հարցով Սենատի բանաձևի մասին

26.11.2020, 11:18
Ֆրանսիայի հետ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ–ում պետք է փոխվի կառավարությունը. Բեքարյանը մեկնաբանել է Արցախի ճանաչման հարցով Սենատի կողմից բանաձևի ընդունումը
Ֆրանսիայի հետ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ–ում պետք է փոխվի կառավարությունը. Բեքարյանը` Արցախի ճանաչման հարցով Սենատի բանաձևի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի հետ հետագա աշխատանքի համար անհրաժեշտ է աշխատանք Հայաստանի կողմից, որը կապահովվի միայն կառավարության փոփոխությունից հետո։ Այս մասին ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը ArmNews–ին։

Ֆրանսիայի Սենատը նախօրեին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև։ Փաստաթուղթն ընդունվել է 305 «կողմ» և 1 «դեմ» ձայներով։

Փորձագետը նշել է, որ Ֆրանսիայում տրամադրությունները համահունչում են նրան, ինչպես այսօր Սենատը քվեարկեց, քանի որ մինչ այդ եղել են բազմաթիվ քաղաքների, համայնքների և կազմակերպությունների կոչեր` ճանաչել Արցախի անկախությունը։

«Սենատն այսօր ընդունեց այդ բանաձևը։ Սակայն Հայաստանի կողմից աշխատանք չի տարվում, և այն չի էլ կարող լինել, քանի դեռ իշխանության մոտ են ուժեր, որոնք բերեցին այս խայտառակ վիճակին», – հայտարարել է նա։

Բեքարյանն ընդգծել է, որ ներկա կառավարության հրաժարականից հետո Ֆրանսիան նոր ազդակ կհաղորդի դիվանագիտական գործունեությանը Հայաստանի այլ գործընկերների հետ համագործակցության, և առաջին հերթին` ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։

Загружается новость ... "Лево"

«Եվ այդ ամենի համար ժամանակը շատ չէ։ Դեկտեմբերին ևս սպասվում է նման բանաձևի քննարկում Ֆրանսիայի խորհրդարանում։ Եվ եթե մենք կարողանանք ունենալ ադեկվատ իշխանություն, որին լուրջ են ընկալում աշխարհում, արդյունքներն իրենց սպասել չեն տա», – ասել է նա։

Բեքարյանը նաև նշել է, որ հայ հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ Սենատի կողմից բանաձևի ընդունումը չունի պարտադիր իրավաբանական ուժ։

Загружается новость ... "Право"

Վերլուծաբանը պարզաբանել է, որ բանաձևն ունի խորհրդատվական բնույթ և պատահական չէ հետևյալ բառերի օգտագործումը` «կոչ կառավարությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կապակցությամբ»։

«Երկրորդ կարևոր նկատառումը կապված է Ֆրանսիայի ԱԳՆ լիազորված մարմնի արձագանքի հետ. Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային», – նշել է Բեքարյանը։

Փորձագետի կարծիքով, դա ցույց է տալիս, որ Ֆրանսիայի ԱԳՆ–ն, այսինքն ֆրանսիական կառավարությունը, թվում է, այս պահին որևէ կերպ հակված չէ ընդունել այդ կոչն ու ճանաչել Արցախի անկախությունը։

«Մենք ստիպված ենք հիշել Հայաստանի պարտությունների մասին դիվանագիտական ճակատում, հանցավոր անգործության մասին», – նշել է նա։

Բեքարյանը դա բացատրել է նրանով, որ երբ Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով վիրավորվել էին ֆրանսիական «Le Monde»–ի լրագրողները, իսկ արցախցի բժիշկները հրաշքներ գործեցին և փրկեցին նրանցից մեկի կյանքը, Ֆրանսիայի հասարակական կարծիքը «եռում» էր, և այդ պահին այդ երկրի հետ նպատակաուղղված ու հստակ աշխատանքը կարող էր շատ ավելի շուտ հանգեցնել Արցախի ճանաչմանը և խուսափել նման արձագանքի Ֆրանսիայի ԱԳՆ–ի կողմից։

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: Բացի այդ, բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում դատապարտել Թուրքիայի հզոր աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան, և ազդել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման վրա այն տարածքներից, որոնք իրենց կողմից զբաղեցվել են ռազմական գործողությունների ընթացքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից:

Բանաձևը կոչ է անում նաեւ հետաքննել Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն ու արգելված զենքի օգտագործումը, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել:

Ըստ բանաձևի նախագծի, Ֆրանսիան պետք է ակտիվորեն աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում `ապահովելու համար հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված քաղաքացիների վերադարձի իրավունքը` տրամադրելով լայնածավալ մարդասիրական օգնություն, ինչպես նաև նպաստելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:

Սենատի (Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ) բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, դրանք գործադիր իշխանությունը կարող է հաշվի առնել, բայց պարտավոր չէ կատարել դրանք:–0–