Ֆրանսիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը (ԼՐԱՑՎԱԾ)

25.11.2020, 22:05
Ֆրանսիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը. ԼՐԱՑՎԱԾ
Ֆրանսիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը (ԼՐԱՑՎԱԾ)

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի նիստի ժամանակ ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ճանաչմանն ուղղված բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 305 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

Загружается новость ... "Лево"

«Ֆրանսիան չի կարող փակել աչքերը կատարվածի վրա, հակառակ դեպքում դա կնշանակի, որ մենք երես ենք թեքել այն վաղեմի բարեկամանական կապերից, որոնք կան Հայաստանի և Ֆրանսիայի միջև շատ տարիների ընթացքում: Դավաճանել նրանց (հայերին, խմբգր.) նշանակում է դավաճանել ինքներս մեզ»,- հայտնել է բանաձևի համահեղինակ, սենատոր Բրունո Ռետալյոն:

Իրենց ելույթներում Սենատի անդամները հիշատակել են թուրք նեոօսմանական ազգայնականության մասին, որի զոհը մինչ այսօր հայ ժողովուրդն է, դատապարտել են Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեասին և հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշոման իրավունքի մասին:

 «Ֆրանսիան առաջինն է (Եվրոպայում), ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մենք պետք է առաջինը ճանաչենք Արցախի անկախությունը, որպեսզի ժողովուրդը կարողանա ինքնորոշվել, որպեսզի ինքնորոշման իրավունքն վերջիվերջո իրացվի»,- նշել է Ազգային ժողովի պատգամավոր Վալերիի Բուայնեն:

Նա հիշեցրել է հայերի հասցեին Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների անհարկի արտահայտությունների և ագրեսիվ գործողությունների, Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից արգելված կասետային ռումբերի և այլ խախտումների մասին, որոնք թույլ են տրվել ագրեսոր երկրների կողմից:

Սենատի կողմից ընդունված բանաձևը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: Բացի այդ, բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում դատապարտել Թուրքիայի հզոր աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան, և ազդել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման վրա այն տարածքներից, որոնք իրենց կողմից զբաղեցվել են ռազմական գործողությունների ընթացքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից:

Բանաձևը կոչ է անում նաեւ հետաքննել Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն ու արգելված զենքի օգտագործումը, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել:

Ըստ բանաձևի նախագծի, Ֆրանսիան պետք է ակտիվորեն աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում `ապահովելու համար հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված քաղաքացիների վերադարձի իրավունքը` տրամադրելով լայնածավալ մարդասիրական օգնություն, ինչպես նաև նպաստելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:

Սենատի (Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ) բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, դրանք գործադիր իշխանությունը կարող է հաշվի առնել, բայց պարտավոր չէ կատարել դրանք: -0-