Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա. Բաբայան

30.11.2022, 15:01
Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա
Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա. Բաբայան
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը կամ փորձի խոնդոտել մեքենաների մուտք ու ելքը Արցախ, սա ունենալու է շատ բարդ հետևանքներ, նաեւ աշխարհաքաղաքական, որովհետև սա, փաստորեն լինելու է հարձակում նաև Արցախի վրա, լինելու է հարված ևհարձակում նաև ռուս խաղաղապահների վրա:

Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, հաղորդում է news.am-ը:

«Դա պետք է չեզոքացվի, որովհետև շատ բարդ հետևանքներ է ունենալու: Ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը, միջազգային հանրությունը անտարբեր նայելու են այդ ամենին»,- ասել է նա:

Անդրադառնալով վերջին օրերին հրադադարի խախտումներին, Բաբայանը նկատել է, որ հրադադարի խախտումները պարբերական բնույթ է կրում. «Երբեմն ալիքաձև է զարգանում, դա պարզապես իրենց հայատյացության քաղաքականության հետևանք է»:-0-