«Ձեզ դեռ հետաքրքրու՞մ են մարդու իրավունքները». Արցախի ՄԻՊ–ը դիմել է եվրոպացի պաշտոնյաներին
22.03.2022,
13:41
«Ձեզ դեռ հետաքրքրու՞մ են մարդու իրավունքները». Արցախի ՄԻՊ–ը` եվրոպացի պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը միջազգային իրավապահ կազմակերպությունների և եվրոպացի պաշտոնյաների, այդ թվոմ` Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի ուշադրությունն է հրավիրել Արցախում գրանցված հումանիտար ճգնաժամի վրա։
Загружается новость ... "Лево"
«Պարոն Տոյվո Կլաար, ադրբեջանական դեկավարության «ակտիվ մասնակցությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից։ Անհամբեր սպասում ենք ձեր արձագանքին մոտ ժամանակներում։ Տիկին Դունիա Միյատովիչ, ձեզ դեռ հետաքրքրու՞մ են մարդու իրավունքները», – գրել է Ստեփանյանը Twitter–ի իր էջում։
Նա նաև դիմել է միջազգային տարբեր կազմակերպություններին։
«Amnesty International, Human Rights Watch, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե, Human Rights First և մնացած իրավապաշտպան կազմակերպություններ. Ադրբեջանը դիտավորյալ զրկում է գազամատակարարումից Արցախի ավելի քան 100 հազար բնակչի», – գրել է Արցախի ՄԻՊ–ը։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», - նշվում է հաղորդագրության մեջ։–0–