Դեպի Արցախ գործում է երկու ճանապարհ, կան հակացուցումներ

19.11.2020, 11:46
Դեպի Արցախ գործում է երկու ճանապարհ, կան հակացուցումներ
Դեպի Արցախ գործում է երկու ճանապարհ, կան հակացուցումներ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:

Ինչպես հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:

«Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ծառայությունից նաև հայտնում են, որ Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:–0–