Դադարեցվել է Ստեփանակերտի և գործող գազալցակայանների գազամատակարարումը
15:05
27 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Արցախգազ» ՓԲԸ֊–ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։–0–
Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում