Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)

11.08.2019, 11:00
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ։
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը:

 - рис.1

Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին:

 - рис.2

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահն ու ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացված 7-րդ համահայկական խաղերի կամավորների հետ:

 - рис.3

Բարձր գնահատելով կամավորների աշխատանքը՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասվող ակնկալիքները, ինչի ապացույցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներից ստացված արձագանքները:–0–

 - рис.4