Բաբայան. Շուշիում Ալիևի հայտարարույունները հայ ժողովրդի ցեղասպան քաղաքականության կոչ են

09.11.2022, 19:08
Բաբայանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը
Բաբայան. Շուշիում Ալիևի հայտարարույունները հայ ժողովրդի ցեղասպան քաղաքականության կոչ են
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Շուշիում, սա ոչ այլ ինչ է, քանի ցեղասպան քաղաքականության կոչ, հաստատակամություն շարունակելու այդպիսի քաղաքականությունը, իրենց նպատակներին, այսպես ասած, հասնելու՝ հերթական հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացնելու համար: Այս մասին գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Facebook-յան իր էջում:

«Ի վերջո քանի տարի մենք պետք է բացատրենք՝ ինչ է Ադրբեջանը, որ գոնե պարզ լինի աշխարհին, հայության համար որոշ շերտերի», - հարցադրում է արել Բաբայանը:

Նախօրեին Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները գտնվում են Բաքիի վերահսկողության տակ: Նա նաև անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների գտվնելու ժամանակաշրջանին՝ ընդգծելով, որ նրանք այնտեղ գտնվում են ժամանակավոր: «Եթե հայկական կողմը որևէ մեկի վրա հենվի, նրան սպասում է նոր ողբերգություն», - ասել է Ալիևը:-0-