Այսօր այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկն է եղել. Արծրուն Հովհաննիսյան

13.10.2020, 22:16
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկն է եղել
Այսօր այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկն է եղել. Արծրուն Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է, հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ», – գրել է նա Facebook–յան իր էջում։–0–