628.49
6.86
518.26
-2
Եղանակը Երևանում
Հայ

Արմեն Կնյազյանը պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ, ԱՀ նախագահը ներկայացրել է իր պատմությունը

13:40
12 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ։

Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–յան իր էջում։

Հարությունյանը ներկայացրել է Կնյազյանի պատմությունը։

«Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել: Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին...Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ժպիտով պատմում էր, որ պայքարի լուրն առել է կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել` շտապելով պաշտպանել հող հայրենին: Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր` իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից...Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ...», – գրել է Հարությունյանը։

Նա նշել է, որ Հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի: Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

«Հոգիդ լույսերի մեջ լինի, ընկե՛ր: Կիսում եմ ընտանիքիդ ու հարազատներիդ կորստի ցավը», – ավելացրել է Հարությունյանը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:14
26 Հունվարի 2021
Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ
13:01
26 Հունվարի 2021
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
11:36
26 Հունվարի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
11:31
26 Հունվարի 2021
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
21:28
25 Հունվարի 2021
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
14:01
25 Հունվարի 2021
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
12:37
25 Հունվարի 2021
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր
10:52
25 Հունվարի 2021
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է. ԱԻՊԾ
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է
11:15
24 Հունվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են
19:01
22 Հունվարի 2021
Ինչպե՞ս կարող է Շուշին չլինել հայկական. Թևան Պողոսյանը մեկնաբանել է «ադրբեջանական» Շուշիի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
Ինչպե՞ս կարող է Շուշին չլինել հայկական. Թևան Պողոսյանը մեկնաբանել է «ադրբեջանական» Շուշիի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
16:55
22 Հունվարի 2021
Արցախում հայտնաբերվել է 4 մարմին, որոնցից 3–ը քաղաքացիական անձ է
Արցախում հայտնաբերվել է 4 մարմին, որոնցից 3–ը քաղաքացիական անձ է
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ