Արման Թաթոյանը կոչ է արել չվիրավորել արցախցիներին սոցցանցերում

29.11.2020, 15:27
Արման Թաթոյանը կոչ է արել չվիրավորել արցախցիներին սոցցանցերում
Արման Թաթոյանը կոչ է արել չվիրավորել արցախցիներին սոցցանցերում
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին։

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ իրենց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ:

«Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում։

Նա ընդգծել է, որ հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։

«Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար: Սիրելի՜ հայրենակիցներ, խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)», – նշել է Թաթոյանը։–0–