Արծրուն Հովհաննիսյան. համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը
05.10.2020,
18:43
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ընթանում են համառ մարտեր, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։
Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։
«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք», – զգուշացրել է Հովհաննիսյանը։
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-